Կանադացի գիտնականները ցույց են տվել՝ ինչ տեսք ունի կապույտ կետի սիրտը. տեսանյութ
Կանադայի Օնտարիո նահանգի Թագավորական թանգարանում ցուցադրության է դրվել կապույտ կետի սիրտ, որը կշռում է 181 կգ:
Մասնագետներին տրամադրվել է սառցաբեկորների տակ մնացած 22 մետրանոց կապույտ կետի մարմին, որի սիրտն էլ մեծ դժվարությամբ հաջողվել է հանել եւ համապատասխան մշակման ենթարկել: