Այսօր Մոսկվայի «Սպարտակի» 15 ֆուտբոլիստ նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլից առաջ բուժզննում է անցել: Նրանց թվում է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը, հիշեցնենք, վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրո-2016-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականի հետ Երևանում կայացած հանդիպումը (2:3):
Ակումբի գլխավոր բժիշկ Միխայիլ Վարտապետովը նշել է, որ բուժզննման արդյունքները գոհացուցիչ են. «Բոլոր խաղացողները արձակուրդի ժամանակ պահպանել են իրենց մարզավիճակը: Ծանրաբեռնվածության թեստը բոլոր ֆուտբոլիստները կատարել են ամբողջ ծավալով»: