211652_close_icon
views-count1549 դիտում article-date 16:12 22-12-2020

Որոշել ենք հեքիաթ պարգևել երեխաներին. Համազգային թատրոնը հյուրախաղերով մեկնում է Արցախ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը դեկտեմբերի 22-ին հյուրախաղերով մեկնում է Արցախ: «Մենք մեկնում ենք Արցախ՝ խաղալու «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը Արցախի երեխաների համար: Ներկայացումն ամանորյա է. լինելու է նաև Ձմեռ պապ: Որոշել ենք մի փոքր հեքիաթ պարգևել երեխաներին և վերադարձնել նրանց աչքերի փայլը»,- թատրոնի Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում նշում է թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը, որը մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին: Նա ընդգծում է՝ պարբերաբար Արցախից մանրամասներ կներկայացնեն բեմադրությունների մասին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր