211652_close_icon
views-count1189 դիտում article-date 11:07 18-06-2015

ՀՅԴ-ից նշում են, որ չեն էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար հանդիպում են Սերժ Սարգսյանի և սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին և նրանց ասել, որ այդ երեք կուսակցություններով պետք է «թև թևի տան»՝ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է հուլիսի 10-ից հետո սահմանադրական փոփոխությունների առաջին երկու գլուխները հրապարակել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը սեփական առաջարկություններն իրացնելն է: «Մենք չենք էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ»,- ասաց Մինասյանը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր