ՀՀԿ և ՀՅԴ կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ քրգործ չի հարուցվել. ՀՅԴ-ականները չեն բողոքում. «Ժողովուրդ»
                        «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների՝ ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ։ 
Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին։ 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն՝ բացակայում է դիմողի բողոքը։ 
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլևս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանք հրաժարվել են մեկնաբանել ոստիկանության որոշումը»։
 
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

