Ժաննա Ֆրիսկեն երազել է 2-րդ երեխան ունենալ
Ժաննա Ֆրիսկեն մահից 5 ամիս առաջ ընկերուհու հետ զրույցում անկեղծացել է, որ երազում է եւս մեկ երեխա ունենալ:
«Վերջին անգամ, երբ մենք շնորհավորեցինք միմյանց Նոր տարին, նա ուրախ ձայնով ասաց, որ ուզում է երկրորդ երեխան ունենալ: Խոսափողից այն կողմ նա կարծես ծիծաղում էր եւ վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է երգչուհի Լոլիտա Միլյաեւսկայան:
Լուսանկարում Ժաննա Ֆրիսկեի որդին է՝ կնքամոր հետ: