Բաքու-2015. Ռինգ դուրս կգան Հայաստանի 2 բռնցքամարտիկ
Բաքվում ընթացող Եվրոպական Առաջին Ամառային խաղերում այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 2 բռնցքամարտիկները:
49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը կմենամարտի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ:
Երեկոյան մրցահերթում էլ 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը կլինի բուլղարացի Ստեֆան Իվանովը: