Դեսպան Սահակյանն այցելել է Նազարբաևի անվան Պաշտպանության ազգային համալսարան
Հունիսի 17-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն այցելեց Աստանայի` Նազարբաևի անվան Պաշտպանության ազգային համալսարան՝ ընթացիկ տարվա շրջանավարտներին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ղազախստանի բարձրաստիճան զինվորականների հետ դեսպան Սահակյանը ներկա գտնվեց Համալսարանի շրջանավարտների տողանին, որն ընդունեց Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովը: Ապա տեղի ունեցավ վկայականների հանձնման արարողությունը, որի ժամանակ դեսպանը մագիստրատուրայի ավարտման մասին հավաստող վկայական հանձնեց ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ Կարեն Ֆրանգուլյանին:
Հանդիսավոր ընդունելությանը ունեցած ելույթում դեսպան Սահակյանը շնորհավորեց շրջանավարտներին ու մաղթեց պահպանել կրթության և ուսումնական վարժանքների դժվարին երկու տարիներին կոփված մարտական բարեկամությունը, հետագա ծառայության ընթացքում ջանք չխնայել ռազմական ոլորտում հայ-ղազախական համագործակցությունն ամրապնդելու գործում: