ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ուկրաինայում չի պլանավորվում ՄԱԿ-ի գրասենյակի բացումը:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, գրասենյակի բացման մասին մինչ այդ հայտնել էր ՄԱԿ մամուլի ծառայությունը` ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև կայացած բանակցությունների արդյունքում: