Կատալոնիայի մայրաքաղաքում պլանավորվում է բացել թանգարան՝ բացառապես նվիրված ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալլենին
Բարսելոնում արդեն կան Դալիին, Պիկասոյին և Միրոյին նվիրված թանգարաններ: Ահա և քաղաք որոշել իր հարգանքի տուրքը մատուցել նաև Վուդի Ալլենին: Կատալոնիայի մայրաքաղաքում պլանավորվում է բացել թանգարան՝ բացառապես նվիրված այս ամերիկացի կինոռեժիսորին, դերասանին, սցենարիստին և պրոդյուսերին:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Նյույորքյան կինոռեժիսորի կինոգործունեությունը, ով կատալոնական այս քաղաքն ընտրեց իր օսկարակիր «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմի համար նկարահանումների վայր, կդառնա այս նոր բացվող մշակութային կենտրոնի գլխավոր թեման:
«Վուդի Ալլենի կենտրոնը», ինչպես այն որոշել են անվանել գաղափարի հեղինակները, առայժմ գտնվում է նախագծման առաջի փուլում: