Բրիտանիայից 3 քույրեր իրենց երեխաների հետ միացել են ԻՊ-ին
Մեծ Բրիտանիայի քաղաքացի երեք քույրեր իրենց 9 երեխաների հետ մեկնել են Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու նպատակով: Նրանց ամուսինները հրապարակավ կոչ են արել կանանց վերադառնալու:
Խադիջա, Սուրգա եւ Զոհրա Դավուդների մասին արդեն մեկ շաբաթ տեղեկություն չկա: Հաղորդվում է, որ նրանց եղբայրը կռվում է խմբավորման շարքերում:
Հիշեցնենք, որ շատ երկրներում արգելված է խմբավորման գործունեությունն ու քարոզը: