Ամերիկացին իր ականջում թունավոր սարդ է հայտնաբերել. տեսանյութ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Վենետչի քաղաքի բնակիչն իր ականջում «անկոչ հյուր» է հայտնաբերել: Նա իր հեռախոսի տեսախցիկի օգնությամբ պարզել է, որ դա թունավոր՝ «սեւ այրի» տեսակի սարդ է: Բարեբախտաբար, սարդը դուրս է եկել տղամարդու ականջից: