«ՄՅՈւ»-«Լիվերպուլ». առաջին անգամ ԱՊԼ-ի խաղին կկիրառվի սարդ-տեսախցիկ. ՖՈՏՈՇԱՐՔ
Հունվարի 15-ին 21-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպմանը ԱՊԼ-ի պատմության մեջ առաջին անգամ կկիրառվի սարդ-տեսախցիկ:
Հանդիսականները խաղի որոշ դրվագներ կկարողանան տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից: 360 աստիճան տեսադաշտով տեսախցիկը աշխատում է խաղադաշտի ամբողջ տարածքով` 10-ից 40 մետր բարձրության վրա:
Նմանատիպ տեխնոլոգիան արդեն կիրառվում է Չեմպիոնների Լիգայի և աշխարհի առաջնության հանդիպումներում: