211652_close_icon
views-count1757 դիտում article-date 18:03 16-06-2015

«Նորվեգական շախմատ-2015» սուպերմրցաշարը մեկնարկեց. Վաշյե-Լագրավ-Արոնյան՝ ուղիղ միացում

Նորվեգիայում մեկնարկում է Ստավանգերի «Նորվեգական շախմատ-2015» սուպերմրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Մրցաշարի մասնակիցների կազմը բավական պատկառելի է. Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա) և տանտիրոջ իրավունքով հանդես եկող Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա): Այսօր մեկնարկային տուրն է. Լևոն Արոնյանը սևերով խաղում է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Տուրի կենտրոնական խաղում կմրցեն Կառլսենն ու Տոփալովը: Վաշյե-Լագրավ-Արոնյան պարտիայի ընթացքին կարող եք հետևել այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր