Ամերիկայի Գավաթ. Դրամատիկ եւ գոլառատ հանդիպումներ
Ամերիկայի Գավաթի խաղարկությունում կայացան A խմբի երկրորդ տուրի հանդիպումները՝ Չիլի-Մեքսիկա, և Բոլիվիա-Էկվադոր: Երկու հանդիպումներն էլ բավական դրամատիկ ընթացք ունեցան՝ բազմաթիվ գոլերով և անկախատեսելի ավարտով:
Չիլի-Մեքսիկա խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3: Երկու թիմն էլ խաղի ընթացքում պարբերաբար հաշվի մեջ առաջ էին անցնում, սակայն հաղթող չեղավ:
Իսկ Բոլիվիայի հավաքականը նվազագույն՝ 3:2 հաշվով հաղթեց Էկվադորցիներին: Ընդ որում, առաջին խաղակեսից հետո էկվադորցիները պարտվում էին 0:3 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացան երկու գոլ խփել, սակայն պարտությունից այդպես էլ չխուսափեցին:
2-րդ տուրից հետո A խմբի առաջատարներն են Չիլին և Բոլիվիան՝ 4-ական միավոր: Մեքսիկան ունի 2, իսկ Էկվադորը՝ 0 միավոր:
[b]Ամերիկայի Գավաթ, A խումբ, 2-րդ տուր[/b]
Չիլի – Մեքսիկա՝ 3:3
Վիդալ 22, 55 (11մ), Վարգաս 42 –Վուոսո 21, 66, Խիմենես՝ 29
Էկվադոր – Բոլիվիա՝ 2:3
Վալենսիա՝ 48, Բալանյոս՝ 81 – Ռալդես՝ 8, Սմեդբերգ՝ 18, Մորենո՝ 43 (11մ)