211652_close_icon
views-count1712 դիտում article-date 20:07 23-10-2015

Ֆուտզալի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականը դրամատիկ պայքարում պարտվեց Լատվիային

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցավ ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լատվիայի ազգային հավաքականների միջև: Բացառիկ դրամատիկ այս խաղում մեր հավաքականը երկու անգամ հաշվի մեջ առաջ է անցել, սակայն ի վերջո պարտվել է 3:4 հաշվով: Հիշեցնենք, որ մեր հավաքականը այս խմբի առաջին խաղում 2:3 հաշվով պարտվել էր Կիպրոսի հավաքականին: 00:14 Անդրեյս Ալեքսեևս՝ 0:1 04:45 Սարգիս Նասիբյան՝ 1:1 18:00 Սարգիս Նասիբյան՝ 2:1 22:33 Իգորս Դաչո՝ 2:2 38:33 Գարեգին Մաշումյան՝ 3:2 38:56 Արմեն Բաբայան (ինքնագոլ)՝ 3:3 39:51 Արտյոմ Կոլեսնիկովս՝ 3:4

Նմանատիպ նյութեր