211652_close_icon

Թբիլիսիի փողոցներում այլևս գազանանոցից փախած կենդանիներ չկան. Վրաստանի վարչապետ

views-count3108 դիտում article-date 11:17 16-06-2015
Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած բոլոր կենդանիներին բռնել են, փողոցներում այլևս որևէ գազան չի թափառում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրալի Ղարիբաշվիլին: Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Վերե գետը դուսր է եկել ափերից և հեղեղել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Վնասվել են տներ, ճանապարհներ, ենթակառույցներ: Կենդանաբանական այգուց փախել էին գրեթե բոլոր կենդանիները և շրջում էին փողոցներում: Նախօրեին Վրաստանի արտակարգ իրավիճակների և ճգնաժամների կառավարման խորհուրդը հրապարակել էր նաև ջրհեղեղից զոհված 15 քաղաքացիների անունները:

Նմանատիպ նյութեր