Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած սպիտակ վագրը տղամարդու է սպանել
Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած սպիտակ վագրը տղամարդու է սպանել:
Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Ըստ ականատեսների` վագր ալբինոսը հարձակվել է տղամարդու վրա, երբ վերջինս մտել է իր սեփական պահեստը:
Հայտնի է, որ կենդանուն վերջին անգամ տեսել են նախկին «Լագունա Վերե» լողավազանին կից հատվածում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած պինգվինը լողալով` Ադրբեջան է հասել: