Ֆրանսիայում այրվել է 19-րդ դարի կաթոլիկ եկեղեցիներից մեկը. տեսանյութ
Ֆրանսիայի Նանտ քաղաքում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Սեն-Դոնատյեի բազիլիկ եկեղեցին, հաղորդում է Le Huffington Post-ը:
Հրդեհն առաջացել է առավոտյան, երբ եկեղեցում պատարագ էր մատուցվում: Այնտեղ գտնվող բոլոր մարդկանց անմիջապես տարհանել են:
Նախնական վարկածով՝ կրակն առաջացել է տանիքում եռակցման աշխատանքների ժամանակ: Ըստ տեղեկությունների՝ 19-րդ դարի շինությունը լրջորեն վնասվել է: Ականատեսները պատմել են, որ իրենց աչքի առաջ ընդամենը կես ժամում այրվել է եկեղեցու տանիքի ¾-ը:
Կրակի մարմանը ներգրավվել են 70 հրշեջ-փրկարարներ և ավիացիա: Փրկարարներին հաջողվել է եկեղեցուց դուսր բերել XVII դարին թվագրվող որոշ նկարներ: