Եթե պարտվենք «Ռեալ»-ին` կկորցնենք չեմպիոն դառնալու շանսերը. Բուսկետս
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Իսպանիայի առաջնության շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« «Վալյադոլիդ»-ից կրած պարտությունը բարդացրեց մեր խնդիրը: Հաջորդ տուրում հյուրընկալվելու ենք «Ռեալ»-ին: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: «Ռեալ»-ին ներկայումս զիջում ենք 4 միավորով, և եթե պարտվենք առաջիկա խաղում, ապա կկորցնենք չեմպիոն դառնալու շանսերը»,-ասել է Բուսկետսը: