1007 դիտում
12:26 15-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում` Մարսելում
Հունիսի 13-ին Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների ղեկավարության և Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ «Սիդի-Բրահիմ» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաների ձեռամբ։
Միջոցառմանը ներկա էին 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների հայազգի փոխքաղաքապետ Արթուր Օհաննիսյանն իր խոսքում բացատրեց խաչքարի խորհուրդը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և հոգևոր կյանքում` միաժամանակ նշելով, որ խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլև արևելյան քրիստոնյա այլ փոքրամասնություններին, որոնք սարսափելի փորձությունների միջով են անցել:
Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլն իր խոսքում նշեց, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության մասին` հիշատակելով, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն պարզապես այն պատճառով, որ հայ էին և քրիստանյա: Նա նշեց նաև, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի և, ընդհանրապես, պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունը ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից մեկն է:
Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առիթով` կարևորելով վերջինիս հետևողական գործունեությունը Ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Այնուհետև նա անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու լայնածավալ աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացման շրջանակներում:
Միջոցառման ավարտին «Սահակ Մեսրոպ» երգչախմբի կատարմամբ հնչեցին Ֆրանսիայի և Հայաստանի պետական օրհներգերը, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
12:59 08-12-2015
Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում
1172 դիտում
23:29 17-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
1600 դիտում
14:50 07-07-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ՝ Մարսելում
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1924 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է