Մեծ Բրիտանիայում ամուսնացել են 91-ամյա կինն ու 103-ամյա տղամարդը
Մեծ Բրիտանիայում 91-ամյա Դորին Լակին եւ 103-ամյա Ջորջ Կիրբին 27 տարի շփվելուց հետո վերջապես ամուսնացել են՝ այդպիսով դառնալով աշխարհի ամենատարեց նորապսակները:
Զույգը նախկին ամուսնություններից ունի 7 երեխա, 15 թոռ եւ 7 ծոռ: Փեսան լրագրողների հետ զրույցում կատակել է, որ առաջարկություն անելուց ծնկի չի եկել. մտավախություն է ունեցել, որ չի կարող ոտքի կանգնել: