1590 դիտում
15:04 11-04-2014
31-ամյա տղամարդը, կարծելով, թե կինն ու երեխաներն իր առաջ դուռը միտումնավոր չեն բացում, տունը հրկիզել է
31-ամյա Գագիկ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի՝ խոշոր չափի՝ 1.550.000 ՀՀ դրամ արժողության գույքը հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, գնացել է ՇՄ Ախուրյան գյուղում բնակվող իր կնոջ հոր՝ Ն. Դարբինյանի տուն՝ կնոջը եւ երեխաներին տուն վերադարձնելու ակնկալիքով, սակայն տեսնելով, որ տան դուռը փակ է և ենթադրելով, որ իրենից թաքցնում են կնոջն ու երեխաներին, վրեժ լուծելու համար հրկիզել է նրանց տան տանիքը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1.2-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 15-ին նշանակվել է հերթական դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը