2505 դիտում
13:50 06-07-2019
ԱՄՆ-ում 100-ամյա տղամարդը և 102-ամյա կինն ամուսնացել են
ԱՄՆ-ի Օհայո նահանգում 100-ամյա տղամարդը և 102-ամյա կինը ամուսնացել են: Նորապսակներ Ջոն և Ֆիլլիս Քուքերը իրենց համատեղ կյանքի սկիզբը տոնում են Օհայոի ծերանոցում, գրում է [url=https://edition.cnn.com/2019/07/04/us/newlyweds-at-100-and-102-trnd/index.html]CNN[/url]-ը:
Ջոնը, որի 100-ամյակը վերջերս է լրացել, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, իսկ նրա ընտրյալը՝ Ֆիլլիսը, օգոստոսին արդեն կդառնա 103 տարեկան:
Տարեց կնոջ խոսքով՝ երկարակեցությունը իր ընտանիքում սերնդեսերունդ է գալիս. նրա մայրը 106 տարի է ապրել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը անցած շաբաթ գնացել է դատարան՝ ամուսնության թույլտվություն ստանալու և պարզել է, որ կարող է հենց տեղում ամուսնանալ:
Թեև անսպասելի ամուսնությանը, զույգը այդ որոշումը վաղուց էր կայացրել.նրանք ընկերություն են արել գրեթե մեկ տարի:
«Անկեղծ ասած՝ մենք անմիջապես սիրահարվեցինք միմյանց: Գիտեմ, որ կկարծեք, թե դա անհնարին է մեր տարիքի մարդկանց համար, բայց փաստն այն է, որ սիրահարվեցինք»,- CNN-ի հետ զրույցում հայտնել է կինը:
«Մենք պարզապես համատեղելի ենք շատ առումներով, վայելում ենք մեկս մյուսի ընկերակցությունը»,- հավելել է Ջոն Քուկը:
Հաստատության խոսքով՝ զույգը սիրում է միասին ճաշել, նստել արևի տակ և ամուսնությունից հետո պատրաստվում է այլ կարգավիճակով, բայց նույն կյանքով ապրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
19:12 15-06-2015
Մեծ Բրիտանիայում ամուսնացել են 91-ամյա կինն ու 103-ամյա տղամարդը
1557 դիտում
15:04 11-04-2014
31-ամյա տղամարդը, կարծելով, թե կինն ու երեխաներն իր առաջ դուռը միտումնավոր չեն բացում, տունը հրկիզել է
Այս բաժնից
655 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
760 դիտում
12:29 26-11-2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը