11042 դիտում
22:47 14-06-2015
Բացառիկ միջոցառում Երևանում. Լեդի ֆուրշետը 1 օրում պարգևատրեց 52 ամուսնացող զույգերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանի Imperial Palace Hotel-ում տեղի ունեցավ Լեդի Ֆուրշեթ ընկերության կողմից կազմակերպած մցույթի ամփոփումը: Միջոցառմանը ներկա էին միայն առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերը, ովքեր ուղարկել էին իրենց լուսանկարները և մասնակցում էին մրցույթի:
Մինչ մրցույթի ավարտը, բազմաթիվ մասնակիցներ հիասթափվել էին , քանի որ մի շարք մասնակիցներ կեղծել էին քվեարկությունները, սակայն Լեդի Ֆուրշեթ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Խլղաթյանը բոլորի ներկայությամբ ներկայացրեց google analytics-ի տվյալները, ըստ որի այդ ընթացքում կայք մուտք էին գործել 29.000 –ին մոտ այցելուներ, բայց քվեարկել էին 83.000-ից ավել: Հետևաբար քվեարկությունները զրոյացվեցին և տեղում անցկացվեց բաց և թափանցիկ քվեարկություն:
Հաղթող զույգը՝ Մինաս և Իլոնա զույգը, որպես մրցանակ ստացավ1.500.000 դրամին համարժեք հարսանեկան ծառայությունների փաթեթ ինչպես նաև հարսանեկան անվճար պար ՝ Թինա Քեյի կողմից:
Երկրորդ մրցանակին արժանացավ Վահե և Աննա զույգը, ովքեր որպես նվեր ստացան՝ հարսանեկան մեքենա, զարդարված համար Imperial Palace Hotel-ում և 370,000 դրամի նվեր քարտեր:
Լեդի համակրանք մրցանակին արժանացավ Էրիկ և Սաթենիկ զույգը, ով ստացավ 50 հատ հրավիրատոմս MI Amore ընկերության կողմից, անվճար ֆոտոսեսիա և 20.000 դրամի նվեր քարտ Imperia Hotel-ի կողմից և 370.000 դրամի նվեր քարտ Լեդի ֆուրշեթ ընկերության կողմից:
Վիճակահանությամբ խաղարկվեցին 10,000 դրամ նվեր քարտեր Pazzini գեղեցկության սրահի կողմից, 15.000դր նվեր քարտեր Lady Zone ակումբի կողմից: Բոլոր 52 ներկա զույգերը ստացան 370 000 դր. նվեր քարտեր: Նմանատիպ մրցույթները շարունակելի կլինեն Լեդի ֆուրշեթի կողմից:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
Նմանատիպ նյութեր
10142 դիտում
17:04 28-07-2017
Արցախում ամուսնացող զույգերի թիվը աճել է. վիճակագրություն
1385 դիտում
14:35 14-05-2015
Վիեննայում տեղադրել են միասեռ զույգերի պատկերներով լուսացույցներ
2507 դիտում
12:48 23-01-2019
Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ կհատկացնի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար