2546 դիտում
12:48 23-01-2019
Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ կհատկացնի անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար
ՀՀ առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու:
Այս մասին այսօր՝` հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նման ծրագիր ժամանակին եղել է, սակայն ոչ արդյունավետ է գործել: Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք ` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը:
Թորոսյանը նշեց նաև, որ հակված են այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել:
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
20:29 09-08-2019
Նախարարությունը պարզաբանել է անպտղություն ունեցող զույգերի աջակցության ծրագրից օգտվելու կարգը
1702 դիտում
10:11 02-02-2021
Նոր նախագիծ՝ անպտղություն ունեցող զույգերի համար․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
601 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
811 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
826 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են