Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից հայտնում են, որ իրենց տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283):
Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարի՝ 86), շրջաններից՝ Մարտակերտում՝ 52 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):