Սկանդալ Խորվաթիա-Իտալիա հանդիպման ժամանակ. տեսանյութ
Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ի պատվիրակությանը՝ Սպլիտի «Պոլյուդ» մարզադաշտում խոտածածկին պատկերված սվաստիկայի առթիվ:
Միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2016-ի Խորվաթիա-Իտալիա հանդիպման (1:1) ժամանակ:
Խորվաթական ֆեդերացիան սվաստիկայի վրա ուշադրություն է դարձրել ընդմիջմանը, որի ընթացքում մարզադաշտի աշխատակիցները փորձել են ջնջել նացիստական խորհրդանիշը:
Ուշագրավ է, որ խաղն անցել է առանց հանդիսականների, քանի որ Նորվեգիայի հետ նախորդ խաղում՝ խորվաթական երկրպագուների ռասիստական վանկարկումների պատճառով Խորվաթիայի հավաքականը պատժվել էր: