211652_close_icon
views-count2694 դիտում article-date 01:28 13-05-2014

Իտալիա 1934. «բոնջոռնո» Իտալիա

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը: [url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url] [b]Իտալիա 1934[/b] Ուրուգվայցիները վիրավորված էին, այն պատճառով, որ 1930 թվականին Ուրուգվայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, գրեթե բոլոր եվրոպական երկրները` այդ թվում Իտալացիները առհամարեցին և չմասնակցեցին առաջնությանը: 1934 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար հայտ էին ներկայացրել երեսուներկու հավաքականներ, որոնցից քսաներկուսը ներկայացնում էին եվրոպան, ութը` Ամերիկան և մեկական Ասիան, Աֆրիկան: Երբ պարզ դարձավ, որ կազմակերպիչ երկիրն էլ պետք է մասնակցի նախնտրական խաղերին, բոլոր կազմկոմիտեի անդամները ազատ շունչ քաշեցին նախնտրական Իտալիա - Հունաստան խաղից հետո, երբ տանտերերը ավելի քան համոզիչ 4:0 հաշվով հաղթանակ տոնեցին հույների նկատմամբ: Հիմնական փուլը անցած տասնվեց հավաքակններից հաղթողի հիմնական հավակնորդներ էին համարվում Իտալիայի և Ավստրիակի հավաքակնները: Ավստրաիցիներին իրենց ցուցադրած խելացի և փայլուն խաղի համար անվանում էին «Վունդերթիմ» (հրաշք թիմ): Առաջին փուլում Իտալացիները 7:1 հաշվով հեշտությամբ առավելության հասան ԱՄՆ-ի հավաքականի նկատմամաբ, իսկ ավստրաիցիները լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեցին Ֆրանսիային: Արդեն 1/8 եզրափակիչ փուլից բոլոր հարավամերիկյան հավաքակաները դուրս մնացին հետագա պայքարից: երկրորդ փուլում Իտալիայի մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր, որը առաջին փուլում 3:1 հաշվով պարտության էր մատնել Բրազիլիայի հավաքականին: Իտալիա - Իսպանիա առաջին հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Հիմնական և լրացուցիչ ժամանակներում թիմերը չպարզեցին հաղթողին, քանի որ այդ ժամանակ գոյություն չուներ հետխաղյա 11 մետրանոց հարվածների կանոնը: Հաջորդ օրը տեղի ունեցավ վերախաղարկումը, որը ավարտվեց իտալացիների 1:0 դժվարին հաղթանակով: Վճռորոշ գոլի հեղինակ դարձավ լեգենդար Ջուզեպպե Մեացան: Երկրորդ փուլում Ավստրիայի մրցակիցն էր Հունգարիայի հավաքականը: Ավստրիացիները Խորվաթի ու Ցիշեկի գոլերի շնորհիվ մրցակցին հաղթեցին 2:1 հաշվով: Կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին առաջնության հաղթողի երկու գլխավոր հավակնորդներ` Իտալիայի և Ավստրաիայի հավաքակնները: Այդ խաղում իտալացիները աջ եզրային հարձակվող Գույտիի փայլուն գոլի շնորհիվ կարողացան նվազագույն 1:0 հաշվով հաղթանակ տոնել ավստրաիցիների նկատամամբ: Մյուս խաղում հանդիպեցին Չեխոսլովակիան և Գերմանիան: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Չեխոսլովակիան ճանապարհին հաղթել էր Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականների արգելքները: Չեխոսլովակիա- Գերմանիա հանդիպում ավարտվեց չեխոսլովակների փայլուն հաղթանակով, ընդ որում երեք անգամ աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու` Նեդլին: [img]http://footballchik.ru/images/phocagallery/WC-1934/pozzo-italy.jpg[/img] Եզրափակիչում հանդիպեցին Իտալիան և Չեխոսլովակիան: Խաղի 70-րդ րոպեին Պուչիի տասնութ մետրից կատարած փայլուն հարվածից հետո իտալացիների դարպասապահ Կոմբին անզոր եղավ փրկելու դրությունը`1:0: Հաջողությունից ոգևորված չեխոսլովակները մի քանի անգամ հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ունեցան և դրվագներից մեկում Սոբոդկայի հարվածից հետո գնդակը նույնիսկ հետ մղվեց դարպասաձողից: Հանդիպան ավարտից 8 րոպե առաջ ձախ եզրային հարձակվող Ռայմոնդո Օրսիի ջանքերով իտալացիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:Հիմնական ժամանակը չորոշեց հաղթողին և նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ 7 րոպեին Սկիավիոն գրավելով մրցակցի դարպասը իտալացիներին հաղթանակ պարգևեց: Արդյունքում Իտալիան հաղթելով սեփական հարկի տակ ընթացող աշխարհի առաջնությունում, կրկնեց 1930 թվականի Ուրուգվայի հավաքականի հաջողությունը: Աշխարհի երկրորդ առաջնությունն կազմակերպիչներին բերեց 3 մլն 700 հազար լիր եկամուտ, ինչը համարվեց ֆինանսական մեծ հաջողություն: [b]Եզրափակիչ[/b] 10.06.1934 [b] Իտալիա – Չեխոսլովակիա` 2:1[/b] «Ազգային մարզադաշտ». Հռոմ գոլեր` Օրսի 81', Սկիավո 95' - Պուչ 71' [b]Իտալիա:[/b] Ջիանպիերո Կոմբի – Էրալդո Մոնցելիո, Լուիջի Ալլեմանդի, Ատիլյո Ֆերաիս, Լուիս մոնտի, Լուջի Բերտոլինի, Էնրիկե Գուաիտա, Ջուզեպպե Մեացցա, Ջովանի Ֆերարի, Ռաիմունդո Օրսի, Անջելո Սկիավո Գլխավոր մարզիչ` Վիտորիո Պոցցո Գլխավոր մարզիչ` Ալբերտո Սուպիչի [b]Չեխոսլովակիա:[/b] Ֆրանտիշեկ Պլանիչկա, Յոզեֆ Չտիրշոկի, Լադիսլավ Ժենիշեկ, Ռուդոլֆ Կրչիլ, Շտեֆան Չամբալ, Յոսեֆ Կոշտյալեկ, Անտոնիո Պուչ, Օլդրիջ Նեդլի, Ֆրանտիշեկ Սվոբոդա, Ֆրանտիշեկ Յունեկ Գլխավոր մարզիչ` Կարել Պետրու [img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/ITA-TCH_1934-FIN-CM.svg/300px-ITA-TCH_1934-FIN-CM.svg.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր