Իտալիա – Խորվաթիա խաղից հետո 17 խորվաթ երկրպագու է ձերբակալվել
Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Իտալիա – Խորվաթիա խաղից հետո Միլանի ոստիկանությունը 17 երկրպագուի է ձերբակալել:
Անկարգությունները սկսվել են խաղի ժամանակ, երբ հյուրերի երկրպագուները սկսել են ճայթրուկներ օգտագործել:
Արդեն հանդիպումից հետո խորվաթ երկրպագուները ագրեսիվ պահվածք են դրսևորել «Սան Սիրո» մարզադաշտի մոտակայքում և տարբեր առարկաներ են նետել իտալացի օրինապահների ուղղությամբ: