ԱՄՆ-ում ձերբակալել են կնոջը, որը հանցագործներին օգնել է փախչել բանտից
ԱՄՆ Նյու Յորք նահանգում ձերբակալվել է բանտի աշխատակցուհին, որը, պարզվել է՝ մոտ մեկ շաբաթ առաջ օգնել է փախչել 2 վտանգավոր հանցագործի:
51-ամյա Ջոյս Միտչելը բանտ է բերել հատուկ գործիքներ, որոնց միջոցով դատապարտյալները կարողացել են կազմակերպել իրենց փախուստը:
Հանցագործները՝ Ռիչարդ Մեթը եւ Դեվիդ Սվիթը դեռ չեն գտնվել: