211652_close_icon
views-count1912 դիտում article-date 18:21 04-06-2023

Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինը հետապնդել է կնոջը, որը փախչել եւ թաքնվել է համալսարանի գրադարանում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 09.30-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան և վիճաբանություն ստեղծել:

Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, 38-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, և կինը, վախենալով հնչող սպառնալիքներից, մտել է իր աշխատավայր՝ ՎՊՀ-ի գրադարան եւ թաքնվել պահարանի մեջ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր