8236 դիտում
10:57 13-06-2015
Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. 168 Ժամ
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերը` անդրադառնալով Բաքվում այսօր մեկնարկած Եվրոպական խաղերից հետո ԼՂ հակամարտության գոտում սպասվելիք իրավիճակին: Ի դեպ, հիշեցնենք, որ որոշ ռուսաստանցի փորձագետներ իրենց երևանյան այցի ընթացքում, հանդիպելով լրագրողներին, չէին բացառել, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվի ձեռքերը կսանձազերծվեն, և Բաքուն լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի՝ դժգոհ լինելով բանակցային գործընթացից և ՄԽ գործունեությունից:
Նա նշեց, որ սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առավել ինտենսիվ սահմանային միջադեպեր այս հակամարտության գոտում տեղի են ունենում օգոստոս ամսին, ինչպես վերջին տարիների ընթացքում, ապա բարձր է հավանականությունը, որ կլինի նոր լարվածություն:
«Ես հակված եմ մտածել, որ կլինի լարվածություն, գուցե ավելի ինտենսիվ, քան նախկինում, սակայն պնդումը, որ լարվածությունը կարող է տեղափոխվել հակամարտության շփման ողջ գիծ, ինձ համար ակնհայտ չէ: Նման լայնամասշտաբ գործողությունների համար նախ՝ պետք է շատ լավ պատրաստվել, իսկ դա ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ` ուժերի մոբիլիզացիա, համապատասխան ուժերի տեղակայում շփման ողջ գծում: Սակայն նման գործողություններ այսօր չկան: Առավել ևս, որ նման գործողությունները թաքցնելը հեշտ չէ ու չի կարելի, կողմերը կտեսնեն իրար պատրաստվելիս, իսկ այսօր, ըստ էության, կողմերը կարծես չեն նկատում, որ հակառակորդը պատրաստվում է, այսինքն` նման նախապատրաստություններ դեռ տեղի չեն ունենում, բայց բախումներ, լուրջ բախումներ կարող են լինել, իսկ լայնամասշտաբ գործողությունները միանգամից չէ, որ տեղի են ունենում, դրա համար անհրաժեշտ է հարձակողական դիրքերը նախապատրաստել, ինչը միանգամից նկատելի կլինի հակառակորդի կողմից»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2212 դիտում
10:15 02-02-2016
Պանրի արտահանման արգելքները շարունակվում են: Ե՞րբ կփոխվի իրավիճակը. «168 ժամ»
2493 դիտում
10:13 05-05-2016
ԵՄ-ն կակտիվանա ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե կողմերը ցանկանան. «168 ժամ»
5215 դիտում
10:35 22-02-2018
Արցախի հակամարտության գոտում բռնկում միշտ կարող է պատահել. «168 Ժամ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»