1525 դիտում
22:45 12-06-2015
ՏԿԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
ունիսի 12-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և դեսպանի խորհրդական Սասամե Կենիչիրոյին: Սա դեսպանի առաջին ճանաչողական այցն էր ՏԿԱԻՆ: Ողջունելով դեսպանին՝ նախարար Երիցյանը հակիրճ ներկայացրեց ՏԿԱԻՆ-ի գործունեությունը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների բնագավառում:
Նախարարությունը սերտորեն համագործակցում է երկրում ներկայացված բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, ինչի արդյունքում՝ Հայաստանը տարածաշրջանում առաջինն ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (2010թ.): Նախարար Երիցյանը դեսպանի միջոցով հատուկ շնորհակալություն փոխանցեց Ճապոնիայի կառավարությանը, որի հետ ՏԿԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է: Ա. Երիցյանը մասնավորապես շեշտեց հայ-ճապոնական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում, որի արդյունքում՝ ճապոնացի փորձագետների հետ համատեղ Երևանում տեղադրվել են գրունտի ուժեղ շարժումների սեյսմիկ կայաններ, բացի այդ՝ ՏԿԱԻՆ-ը Ճապոնիայի կառավարության հետ համատեղ մասշտաբային ծրագիր է իրականացնում սողանքների դեմ պայքարում, որի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը թանկարժեք սարքավորումներ է տրամադրելու Հայաստանին սողանքների դեմ պայքարի նպատակով: Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում՝ մեր պետությունը ձեռք է բերել նաև 6 ավտոբուս, որոնք միաժամանակ կառավարման կենտրոններ են և 28 ժամանակակից հրշեջ մեքենա:
Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նույնպես նշեց, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցութունը շատ արդյունավետ է ընթանում, դրա վառ ապացույցներից մեկն էլ վերջերս Ճապոնիայի Սենդայ քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի՝ «Աղետների ռիսկի նվազեցման» թեմայով կազմակերպված կոնֆերանսն է, որին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ՏԿԱԻՆ-ը:
Դեսպան Էյջի Տագուչին նախարար Երիցյանին խնդրեց, որպեսզի վերջինս միջնորդի ՀՀ կառավարությանը Ճապոնիային աջակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կյանքի կոչել նոյեմբերի 5-ը Ցունամիի միջազգային օր ճանաչելու նախագիծը:
ՏԿԱԻ նախարարը խոստացավ քննարկել դեսպանի խնդրանքը կառավարությունում: Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը հյուրերին ուղեկցեց ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոն և Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ վերջիններս հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու ՃԿԿ-ի աշխատանքային գործընթացին և տեխնիկական հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
989 դիտում
16:06 08-12-2014
ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին
1010 դիտում
21:40 26-02-2015
ՏԿԱԻ նախարարն ընդունել է Ավստրիայի դեսպանին
Այս բաժնից
487 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
385 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
412 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին