Պաշտոնական ռելիզից մեկ շաբաթ առաջ կորել է «Մոխրագույնի 50 երանգները» վեպի շարունակությունը
Անգլացի կին գրող Էլիոթ Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» վեպի շարունակությունը, որը գրված է տղամարդու անունից, կորել է:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով «The Guardian»-ին, համեստ ուսանողուհի Անասթեյշըն Սթիլի և միլիարդատեր Քրիստիան Գրեմի հարաբերությունների մասին պատմող ձեռագիրը, որում այս անգամ պատմությունը վարվում է միստեր Գրեյի անունից, կորել է դրա պաշտոնական ռելիզից մեկ շաբաթ առաջ:
Մի քանի տարի առաջ տեղի է ունեցել նմանատիպ կորուստ` այդ անգամ կորել էր Ջոան Ռոուլինգի` Հարրի Փոթերի մասին պատվող եզրափակիչ վեպը` գրքի լույս տեսնելուց մի քանի օր առաջ: