Ընթերցողի դատին կհանձնվի «Մոխրագույնի 50 երանգները» գրքի նոր տարբերակը
«Մոխրագույնի 50 երանգները» սիրավեպը դարձավ ամենապահանջված, հայտնի եւ քննարկվող գրքերից, իսկ դրա էկրանավորումը մեծ աղմուկ բարձրացրեց: Եւ ահա, սիրավեպի հեղինակը՝ Է. Լ. Ջեյմսը, գրեց ոչ միայն դրա շարունակությունը, այլեւ առաջին մասի նոր տարբերակը:
Նա հայտարարել է, որ այս անգամ Քրիստիան Գրեյն ինքն է պատմում ընթերցողին այն ամենը, ինչի մասին արդեն բոլորը կարդացել եւ դիտել են:
Ջեյմսը վստահ է, որ սիրավեպի նոր տարբերակն, այնուամենայնիվ, մեծ հաջողություն կունենա, քանի որ ընթերցողները հետաքրքրությունից դրդված կկարդան այն: