10452 դիտում
16:36 03-03-2019
Ամոթ Ռուբեն Հախվերդյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար. Արցախի ՄԻՊ
Ամոթ Ռուբեն Հախվերդյանին ու որոշ չափով Համլետ Ղուշյանին՝ հայության արցախյան հատվածի մասին խիստ խտրական ու վիրավորական արտահայտությունների համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի՝ Համլետ Ղուշչյանի հաղորդման ժամանակ արցախցիների վերաբերյալ արտահայտած մտքերին:
«Վաբշե մաքրվե՛ք ստեղից, վեկալե՛ք գնացե՛ք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»,- հարցազրույցի ընթացքում ասել էր Հախվերդյանը:
«Ցավում եմ, որ մեր ազգի մեջ այդպես մտածող «մտավորականներ» կան, որոնք ի վիճակի են հայության շրջանում տարանջատում մտցնել այդ կարգի վիրավորական ընդհանրացումներով:
Հուսամ՝ նրանք վաղ թե ուշ կգիտակցեն իրենց արտահայտությունների վտանգավորությունն ու դատարկությունը:
Հ.Գ. այս արձագանքը կատարում եմ որպես և՛ Մարդու իրավունքների պաշտպան, և՛ պարզապես հայ: Իսկ եթե այլ կարգավիճակով լինեի, ապա արձագանքս շատ ավելի կոշտ կլիներ»,- գրառման մեջ նշում է Արցախի ՄԻՊ-ը:
Նմանատիպ նյութեր
2442 դիտում
23:15 26-09-2019
Խտրական «արդարության», կեղծ աղմուկի և հայաստանյան տնտեսագիտության իրական խնդիրների մասին. Ռուբեն Հայրապետյան
1614 դիտում
11:43 12-06-2015
Մուրատ Յակին. Օզբիլիզի հետ կապված պատմությունը իմ համար խիստ վիրավորական էր
Այս բաժնից
499 դիտում
19:50 06-05-2024
Եզրափակվել է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում
439 դիտում
19:37 06-05-2024
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
550 դիտում
19:24 06-05-2024
Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը