211652_close_icon

ՖԻՖԱ-ի լրատվության բաժնի պետը անհաջող կատակից հետո հրաժարական է տվել. տեսանյութ

views-count1162 դիտում article-date 10:23 12-06-2015
ՖԻՖԱ-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Վալտեր Դե Գրեգորիոն հրաժարական է տվել Յոզեֆ Բլատերի մասին կատակի պատճառով: BBC-ն հայտնել է, որ Դե Գրեգորիոն հրաժարական է տվել շվեյցարական հեռուստատեսությամբ անեկդոտ պատմելու պատճառով: [b]- ՖԻՖԱ-ի նախագահը, գլխավոր քարտուղարն ու լրատվության բաժնի պետը մեքենայով գնում են: - Ո՞վ է ղեկին: - Ոստիկանը[/b] Թեպետ ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ Դե Գրեգորիոյի հեռանալու պատճառների մասին ոչինչ չի նշվում, սական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բլատերը անձամբ է Դե Գրեգորիոյին խորհուրդ տվել թողնել պաշտոնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր