Ուորլիքը սպասում է Բաքվի եվրոխաղերի շրջանակներում ԼՂ հարցի քննարկմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում այսօր մեկնարկելիք Եվրոպական առաջին խաղերի վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
Գրառման մեջ ասված է, որ անհամբերությամբ սպասում է խաղերի բացմանը, որպեսզի դրանց շրջանակներում քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև հանդիպում անցկացնի փախստականների հետ: