Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Բաքվում Եվրոխաղերի բացման ժամանակ հայկական պատվիրակության հետևից հնչեցրած սուլոցներին
Գերմանական հեղինակավոր Deutche Welle պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած Եվրոպական առաջին խաղերին: Թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղերի բացումը կատարեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ քննադատությունների ֆոնին, իսկ եվրոպական մի շարք առաջնորդներ հրաժարվեցին մեկնել Բաքու:
«Խաղերի բացումը ստվերեց միջադեպը, երբ մարզական պատվիրակությունների երթի ժամանակ հանդիսատեսները սկսեցին սուլել հայկական պատվիրակության հետևից»,-նշում է հոդվածի հեղինակը:
Պարբերականը նկատում է, որ նախօրեին՝ խաղերի բացումից ժամեր առաջ New York Times-ի կայքում հրապարակվեց նաև բանտարկության մեջ գտնվող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, ալիևյան կլանի մութ գործերը հետաքննող հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի նամակը, որում խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները ռեժիմի քննադատների ձայնը, որպեսզի Եվրոպական խաղերի հյուրերը չլսեն նրանց «տհաճ ճշմարտությունը»:
«Իսկ ճշմարտությունն այն է, որ Ադրբեջանը գտնվում է իրավապաշտպան ճգնաժամի էպիկենտրոնում: Երբեք իրավիճակն այնքան բարդ չի եղել, որքան հիմա է»,-ասված է Իսմայլովայի նամակում: