211652_close_icon
views-count11319 դիտում article-date 22:38 11-06-2015

Ավտովթար Երևանում. 61-ամյա վարորդը МАЗ-ով բախվել է կանգառում կայանված երթուղային Газель-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 64 տան դիմաց Երևանի բնակիչ, 61-ամյա Պապ Գրիգորանը իր վարած МАЗ մակնիշի 68 LU 720 համարանիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ, 39-ամյա Արայիկ Խանոյանի վարած, սակայն տվյալ պահին կանգառում կայանված վիճակում գտվող մարդատար Газель մակնիշի 2323 S համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Газель-ի ուղևորներ` Վայոց Ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Մելինե Գրիգորյանը և Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Բավական Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը սպասարկում է քաղաքային տրանսպորտի թիվ 44 երթուղին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր