26522 դիտում
22:58 28-06-2021
Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. 31–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված ГАЗель-ին. ГАЗель-ի վրայից գազաբալոնները պոկվել ու շպրտվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 18:25-ի սահմաններում Զովունի գյուղի կենտրոնական փողոցում՝ հուշարձանի դիմաց, Քանաքեռավան գյուղի բնակիչ, 31-ամյա Արթուր Օսեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Սարգսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Բախման հետևանքով ГАЗель-ի վրայից գազաբալոնները պոկվել ու շպրտվել էին ու, բարեբախտաբար, չեն պայթել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+