211652_close_icon
views-count1188 դիտում article-date 21:27 11-06-2015

Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում. Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայցվեցին Բրյուսելում

Հունիսի 10-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը, որին մասնակցել են 45 բելգիական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Բրյուսելի առևտրաարդյունաբերական պալատը, Վալոնիայի արտահանումների և ներդրումների գործակալությունը և Ֆլանդրիայի ներդրումների և առևտրի գործակալությունը: Բելգիացի գործարարները և համապատասխան գործակալությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համաժողովի նկատմամբ՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, որի համատեքստում նրանք մեր երկիրը դիտարկում են որպես կամուրջ՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» թեմայով իր շնորհանդեսում բելգիացի գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտի գրավչությունը, ներդրումային հնարավորությունները և համագործակցության հեռանկարները: «Շատ կարևոր միջոցառում էր Հայաստանի ներդրումային միջավայրը և հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և Բելգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները և ներդրումները խթանելու համար»,- կարևորելով համաժողովի արդյունքները, նշել է Արման Խաչատուրյանը: Միջոցառման համակազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Բելգիայում Հայաստանի դեսպանատունը և Եվրոպական միությունում Հայաստանի առևտրական կցորդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր