Բաքվում վթարի են ենթարկվել Եվրոխաղերին Ավստրիան ներկայացնող մարզիկները. կան վիրավորներ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել եվրոխաղերին ավստրիացի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը, հաղորդում է haqqin.az պորտալը՝ հղում անելով Եվրոպական խաղերի կազմակերպչական կոմիտեի մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ ավտովթարի հետևանքով 3 մարզիկներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: