Շվեյցարիայի դատախազությունը ՖԻՖԱ-ի գրասենյակից համակարգչային տվյալները առգրավել է
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ցյուրիխում տեղակայված ՖԻՖԱ-ի գրասենյակից որոշ համակարգչային տվյալներ է առգրավել:
Որոշ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն նրանց անունները առաջյժմ չեն հրապարակվում:
Չնայած ՖԻՖԱ-ն հերքել է այն տեղեկությունը, որ դա համատարած ստուգում է եղել, սակայն BBC-ի լրագրող Ռիչարդ Կոնվեյը հայտնել է, որ տվյալները առգրավել են ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, Ժերոմ Վալկի և ֆինանսական բաժնի ղեկավարի աշխատասենյակներից:
Դատախազության աշխատակիցները հայտարարել են, որ առգրավված տվյալները անհրաժեշտ են Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների անցկացման ընտրությունների վերաբերյալ տարվող հետաքննության շրջանակներում: