Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահի դեմ
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի դեմ: Վերջինս մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և սեփականության ապօրինի յուրացման մեջ:
Բլատերին կասկածում են, որ 2005թ. սեպտեմբերի 12-ին նա պայմանագիր է կնքել Կարիբյան Ֆուտբոլային միության հետ (վերջինիս նախագահը այն ժամանակ եղել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեք Ուորները), որը խիստ անշահավետ է եղել ՖԻՖԱ-ի համար:
Դատախազության կարծիքով, այդ պայմանագրի իրականացման ժամանակ Բլատերը գործել է ՖԻՖԱ-ի շահերին հակառակ:
Ներկա պահին 79-ամյան Բլատերը դատախազությունում հարցաքննվում է: