Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է առգրավել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի անձնագիրը
Բացի 50,000 լարի գրավից, Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է առգրավել Գիգի Ուգուլավայի անձնագիրը և սոցիալական քարտը: Այս մասին վրացական «Քաղաքականության ժամ» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի հետաքննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մերաբ Գամկրելիձեն: Դատախազություն արդեն դրա հետ կապված միջնորդություն է ներկայացրել դատարան:
Թբիլիսիի նախկին քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի վերջինս պետբյուջեից 1,086,718 լարի է վատնել: