3919 դիտում
22:35 20-02-2020
Շվեյցարիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՊՍԺ-ի նախագահին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարին
Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին, հայտնում է [url=https://armsport.am/2020/02/20/%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80/]Armsport.am[/url]-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մեղադրանքները կապված են ֆուտբոլի աշխարհի մի քանի առաջնությունների եւ Կոնֆեդերացիաների գավաթների հեռարձակման իրավունքների բաշխման հետ:
Հունվարին Mediapart հրատարակությունը եւ լրագրողական հետաքննությունների Եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել էին նամակագրություն, որը, լրագրողների պնդմամբ, վարում էին Վալկեն եւ Ալ Խելաիֆին: Դատելով նամակագրությունից՝ beIN Media Group-ի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆը անօրինական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վալկեին։
Նշվում է, որ Վալկեն խնդրել է ՊՍԺ-ի նախագահին վճարել Սարդինիայում գտնվող իր առանձնատան կառուցման համար: Բացի այդ, Ալ-Խելաիֆին պաշտոնյային 34 մետրանոց զբոսանավ է նվիրել, որը Վալկեն անվանել է իր կնոջ անունով:
Հրապարակված նամակագրությունից հայտնի է դառնում, որ ֆրանսիացին շնորհակալություն է հայտնել`խոստանալով Աշխարհի 2022 թվականի առաջնությունը անցկացնել Քաթարում:
Այսպիսով, ՊՍԺ-ի նախագահը 2012-ին կաշառել է ՈՒԵՖԱ-ի մի շարք ղեկավարների և շահել Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու իրավունքը:
Հիշեցնենք, որ Քաթարն այն ժամանակ հաղթեց ընտրություններում՝ գերազանցելով ԱՄՆ-ի հայտը:
Հավելենք, որ Վալկեն ՖԻՖԱ-ում աշխատել է 2003-2016 թվականներին: 2016-ին ՖԻՖԱ-ի արտակարգ կոմիտեն հեռացրել էր նրան` մեղադրելով 2014 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի անօրինական վաճառքի մեջ:
Նմանատիպ նյութեր
1023 դիտում
10:36 11-06-2015
Շվեյցարիայի դատախազությունը ՖԻՖԱ-ի գրասենյակից համակարգչային տվյալները առգրավել է
1805 դիտում
20:38 25-09-2015
Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահի դեմ
2734 դիտում
20:58 22-10-2019
ՀՀ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին ներգրավել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին՝ մեղադրանք առաջադրել
Այս բաժնից
3229 դիտում
23:49 03-11-2024
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին․ պարզաբանում
2809 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2383 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար