211652_close_icon
views-count18408 դիտում article-date 10:17 11-06-2015

Իսակովի պողոտայում BMW-ի վարորդը բախվել է էլեկտրասյանը. մեքենայում առաջացել է հրդեհ. հայրը պնդում էր, որ պատճառը սառած ճանապարհն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում 26-ամյա Հրաչյա Մարտիրոսյանը Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 30 ՕՏ 807 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել հրշեջները՝ 1 մարտական հաշվարկով և Երևանի 1-03 շտապ օգնության աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախըաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայր ժամանած վարորդի հայրը, չգիտես ինչու, մեղադրում էր իշխանություններին, որ նրանց պատճառով է տեղի ունեցել վթարը՝ իր անհեթեթ մեղադրանքը հիմնավորելով նրանով, որ ճանապարհը սառած է, քանի որ ճանապարհը ջրցան մեքենայով ջրել էին, մինչդեռ այդ ամենը հերքում են հենց տեղում արված լուսանկարները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր