Ջոն Քերրին շնորհավորել է ռուսաստանցիներին
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորել է ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հիշեցրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մշակութային կապերի մասին, հաղորդում է Պետդեպի մամլո ծառայությունը:
«Հիմա ամենահարմար պահն է, որպեսզի հիշենք ռուս և ամերիկացի ժողովուրդների միջև առկա խորը կապերի մասին՝ Բալանչինից, Ռոստրոպովիչից մինչև Տոլստոյ, Բարիշնիկովից մինչև Ռոտկո: Այս կարևոր օրը Միացյալ Նահանգների բնակիչները ռուսների հետ պատրաստակամ են մասնակցելու խաղաղ, բարգավաճող և ժողովրդավարական ապագա կառուցելուն»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: